Բրյուսելում ձերբակալել են Պուտինին դիմավորող FEMEN-իստուհիներին (լուսանկարներ)

20:07 • 21.12.12

Բրյուսելի ոստիկանությունը ձերբակալել է FEMEN շարժման աղջիկներին, որոնք Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի դեմ ուղղված բողոքի ակցիա էին իրականացնում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, աղջիկներին ձերբակալել են անօրինական պիկետ անցնացնելու փորձի համար:

 

Ուկրաինական Главред պորտալի հրապարակած լուսանկարներից երևում է, որ մինչև գոտկատեղը մերկացած FEMEN-ուհիները դուրս են եկել Բրյուսելի փողոցներ «Ժողովրդավարության ապոկալիպսիս», «Պուտին, գնա …. » և նմանատիպ այլ արտահայտություններով:

 

Ակտիվիստուհիները իրենց գործողությունները բացատրում են այսպես. « FEMEN-ի նպատակն է Եվրոպական միության մայրաքաղաքից վռնդել ապոկալիպտիկ գաճաճին` Պուտինին և ԵՄ-ին նախազգուշացնել ժողովրդավարության համար աղետային հետևանքների մասին կրեմլյան այլանդակների հետ մոտ շփումներից»: