Բելգիան քաղաքացիություն չի տրամադրի Ֆրանսիայի ամենահարուստ մարդուն

14:09 • 21.12.12

Բելգիայի իշխանությունները LMVH (Moët Hennessy- Louis Vuitton S.A.) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոյին մերժել են երկրի քաղաքացիություն տրամադրելու հարցում, հայտնում է Корреспондент-ը:

 

Ֆրանսիայի հարուստները մեկնում են հարևան Բելգիա՝ ֆրանսիական բարձր  հարկերից խուսափելու նպատակով։ Սակայն անգամ ամենահարուստներին էլ հեշտ չէ ստանալ Բելգիայի քաղաքացիություն:

 

Այս երկրի քաղաքացիությունը ստանալու գործընթացը բաղկացած է մի քանի փուլից. որոշումը կայացնում է քաղաքացիության ընդունման հանձնաժողովը՝ օտարերկրացիների հետ աշխատանքի ծառայության, դատախազության և պետական անվտանգության կոմիտեի համապատասխան որոշումները ստանալուց հետո:

 

Ինչպես փոխանցում է Challenges-ը, Առնոն չի կատարել հիմնական պայմանը՝ չի ապրել Բելգիայի տարածքում երեք տարվա ընթացքում, ինչն էլ թույլ է տվել միգրացիոն ծառայությանը մերժել նրան: