Սթիվ Ջոբսի զբոսանավը կալանքի տակ է առնվել պարտքերի պատճառով
Նիդեռլանդների իշխանությունները կալանել են հատուկ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի համար պատրաստված զբոսանավը՝ նավի դիզայներ Ֆիլիպ Սթարկի բողոքի հիման վրա, ով կարծում է, որ պատվիրատուներն իրեն 3 մլն եվրո են պարտք, հայտնում է Корреспондент-ը:
Vensu (Վեներա) զբոսանավը, որի ընդհանուր արժեքը 100 մլն եվրո է, նախագծվել է Ջոբսի և հայտնի դիզայներ Ֆիլիպ Սթարկի հետ համատեղ: Դրա երկարությունը 80 մետր է, իլյումինատորները պատրաստված են նախկինում Apple-ի արտադրանքներում օգտագործված ապակուց:
Սթարկի՝ Ubik ընկերությունը ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ դիզայնի մշակման համար պարգևատրումը կազմել է 9 մլն եվրո, սակայն նա ստացել է միայն այդ գումարի մեկ երրորդը: Փաստաբանն ավելացրել է նաև, որ նավը կալանքի տակ է վերցվել Ամստերդամի նավահանգստում և այնտեղ կմնա, մինչ Ջոբսի կարողության պատասխանատուները չվճարեն պարտքը:
Ջոբսի ընտանիքի անդամները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը:










