ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը շնորհավորեց բոլորին կյանքը շարունակվելու կապակցությամբ

13:27 • 21.12.12

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր իր ասուլիսը սկսեց շնորհավորանքով։ Նա նախ բոլորին շնորհավորեց աշխարհի վերջի «չկայանալու» և կյանքը շարունակվելու կապակցությամբ և խոսելով Հայաստանի արդի ներքաղաքական իրավիճակի մասին՝ ասաց, որ տարին շատ բուռն էր, հագեցած և դինամիկ, հատկապես՝ «Հանրապետական» կուսակցության համար։


«Այս տարի մեզ համար կարևոր տարի էր նաև միջազգային ասպարեզում աշխատանքներ իրականացնելու առումով։ Այս ամենի տրամաբանական շարունակությունը մեր արտահերթ համագումարն էր, որի ընթացքում մենք առաջադրեցինք մեր թեկնածուին»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են հաղթահարել բոլոր մարտահրավերները, և, որ իրենց ուժերը բավականացնում են։


Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարի ժամանակ հնչած ելույթը պատգամավորը համարեց բովանդակային առումով բավականին համապարփակ։ Նախագահի թեկնածության մասին նա ասաց, որ այս 5 տարիների փորձն իրենց բոլորին թույլ է տալիս կարծելու, որ ՀՀԿ-ի թեկնածուն ամենաուժեղն է։


«Երկրորդ փուլի մասին մենք դեռ չենք մտածել, բայց այս պահին ես կարծում եմ, որ հավանական չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում մրցակից չեն տեսնում գործող նախագահին։