Կատաղած ավստրալացին պիկապով հետապնդել է նախկին ոստիկանին, ով ժամեր շարունակ չի կարողացել նրանից փախչել (տեսանյութ)
Հաճախ մենք բողոքում ենք հայկական ճանապարհներից և վարորդների վարքից, սակայն աշխարհում քիչ չեն լավ ճանապարհներով հանդարտ վայրեր, որտեղ ավտոսիրողները «պակաս խելահեղ չեն»:
Այսպես օրինակ, բարգավաճ ու խաղաղ Ավստրալիայում ավտոտրանսպաորտային մշակույթը դեռ երկար պետք է զարգանա, որ հասնի իր թագուհու մեկ այլ երկրին՝ Մեծ Բրիտանիային:
Դրա վառ օրինակն է վերջերս երկրի Քվինսլենդ նահանգում տեղի ունեցած միջադեպը, որտեղ պատահական վարորդը դարձավ պիկապի խելահեղ վարորդի զոհը. այս մասին հաղորդվեց տեղական Channel Seven հեռուստաալիքով:
Կատաղած վարորդը, միջոց չխնայելով, մղոններ շարունակ հետապնդում էր իր զոհին` հրելով, հարվածելով, ՃՏՊ հրահրելով, իսկ երբ զոհ վարորդը կանգնեց, նա վրա հասավ և փորձեց բռունցքներով ջարդել դիմապակին և սպանել, իրավիճակից բան չհասկացած վարորդին, ով հետագայում պարզվեց, որ նախկին ոստիկան է:
Երբ նահանգի բնակիչները հետուստաալիքի Today Tonight հաղորդման եթերում տեսան խելահեղ ու կատաղած պիկապի վարորդին, շատերը ճանաչեցին նրան և հայտնեցին, որ նույն մարդու կողմից հետապնդվել են:










