ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Մալի զորք մտցնելու որոշումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Մալի միջազգային զորակազմ ուղարկելու որոշումը, տեղեկացնում է ռուսական Лента-ն։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ որոշման օգտին քվեարկել են Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները։
Առաքելության զինծառայողներին թույլատրվել է «անհրաժեշտ միջոցառումներ» ձեռնարկել երկրի կառավարությանն օգնելու համար. զորակազմը երկրի հյուսիսային շրջաններում պայքար կմղի «ահաբեկչության, ծայրահեղականների և զինված խմբավորումների» դեմ։
Ընդունված բանաձևում ընդգծված է, որ գործողությունը չպետք է խախտի միազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները։ Սկզբնական մանդատը տրվել է մեկ տարի ժամկետով։
Զորակազմին հանձնարարվել է նախապատրաստել զինված ուժերին ռազմական գործողությանը, որը, հավանաբար, կսկսվի ոչ վաղ, քան 2013թ.-ի սեպտեմբերին։
Անջատողականների զինյալ խմբերը, որոնք կապված են «Ալ-Կաիդա»-ի հետ, 2012թ.-ի գարնանը գրավել են Մալիի հյուսիսը։










