Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռ է խփվել

21:56 • 21.12.12

Հարավային Սուդանի Ջոնգլեյ նահանգի օդային տարածքում ՄԱԿ-ի ուղղաթիռ է խփվել, որը խաղաղապահ առաքելություն էր իրականացնում, հայտնում է Reuters-ը:

 

Ուղղաթիռը ոչնչացրել են հարավսուդանական բանակի ներկայացուցիչները: Ուղղաթիռի անձնակազմի 4 անդամները զոհվել են:

 

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ խոսքը ՌԴ քաղաքացիների մասին է, իսկ այդ՝ MI – 8 ուղղաթիռը պատկանել է Нижневартовскавиа ընկերությանը:

 

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը ստեղծվել էր այն բանից հետո, երբ 2011-ի հուլիսին Հարավային Սուդանն առանձնացել էր Սուդանից՝ տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմից հետո, որին 2 մլն մարդ է զոհ գնացել: