Սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողություն կատարողը հայտնաբերվել է

16:56 • 21.12.12

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած 29-ամյա կինը հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11:00-ի սահմաններում, սուպերմարկետներից մեկում, հաճախորդների համար նախատեսված պահարանից, գողացել են իր կատարած գնումներով պոլիէթիլենային տոպրակը` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:

 

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 1961 թ. ծնված Վարդուշ Ս.-ին:

 

Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

 

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 21։30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել նաև մեկ այլ քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։40-ի սահմաններում, սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողացել են իր կատարած գնումներով պոլիէթիլենային տոպրակը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:

 

Պարզվել է, որ այս գողությունը ևս կատարել է Վարդուշ Ս.-ն: Գողոնն առգրավված է:


Նախաքննությունը շարունակվում է: