Սիրիացի ֆուտբոլիստն ընդդիմադիրների դրոշն է բարձրացրել պաշտոնական հանդիպման ժամանակ

14:20 • 21.12.12

Սիրիացի ֆուտբոլիստ Օմար ալ-Սոման, Հարավասիական առաջնության գավաթը նվաճելուց հետո, դարձել է երկրի ազգային հավաքականի առաջին խաղացողը, ով բարձրացրել է սիրիացի ընդդիմադիրների դրոշը, հայտնում է Al Arabiya-ն։

 

Սիրիայի հավաքականը Քուվեյթում երեկ կայացած հանդիպման ընթացքում 1։0 հաշվով պարտության է մատնել Իրաքի հավաքականին՝ ուրախացնելով իր երկրպագուներին։

 

«Ես նվիրում եմ այս հաղթանակն ու այս պատվավոր կոչումը սիրիացի ժողովրդին։ Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ թույլ տվեց մեզ երջանկացնել մեր տխուր ժողովրդին»,-ասել է Սոման։

 

Ընդդիմադիրների դրոշը բարձրացնելուց հետո Սիրիայի պետական հեռուստատեսությունը ժամանակավորապես դադարեցրել է ֆուտբոլային հանդիպման հեռարձակումը։