Ավստրալացի երեխայի պահարանում հայտնաբերվել են օձի ամենաթունավոր տեսակներից մեկի ձագեր

16:00 • 21.12.12

Երեք տարեկան ավստրալացին հազիվ է փրկվել մահից. նրա պահարանում ձվերից դուրս եկած օձեր են հայտնաբերվել, հայտնում է BBC-ն:

 

Քվինսլենդ նահանգի Թաունսվիլ քաղաքի փոքրիկ բնակիչը՝ Քայլ Քամինգսը, օրեր առաջ իրենց տան մոտակայքում օձի ձվեր է գտել: Երեխան դրանք տեղադրել է տարայի մեջ և թաքցրել իր պահարանում:

Օրեր անց նրա մայրը պահարանում հայտնաբերել է 7 շագանակագույն արևելյան օձի, որոնք դուրս էին եկել ձվերից. դրանք համարվում են աշխարհի ամենավտանգավոր օձի տեսակներից մեկը:

 

12-15 սմ երկարությամբ սողուններին որոշվել է բաց թողնել վայրի բնության մեջ: Չնայած նորածին լինելուն և կծելու քիչ հավանականությանը, այդ օձերն իրականում նույնքան թունավոր են, որքան իրենց ցեղատեսակի մեծահասակ առանձնյակները: