5000 բրիտանացի և մեկ «միաեղջյուր» հավաքվել են Սթոունհենջում (լուսանկարներ)

18:52 • 21.12.12

Սթոունհենջում է հավաքվել մոտ 5000 բրիտանացի՝ ի նշանավորումն ձմեռային արևադարձի. Դեկտեմբերի 21-ը տարվա ամենակարճ օրն է, հայտնում է BBC-ն:

 

Այս տարի ձմեռային արևադարձի ճշգրիտ ժամանակն է եղել Գրինվիչով 11:11-ը, սակայն հավաքվածներին թույլ են տվել Սթոունհենջի տարածք մտնել ավելի վաղ՝ դեռ առավոտյան:

 

Ներկաները դա անվանում են «նոր ժամանակաշրջանի նոր ծնունդ»: Ներկաների թվում են եղել նաև դրուիդներ ու հեթանոսներ, նկատվել է նաև «միաեղջյուր»:


Ձմեռային արևադարձի ընթացքում արևն ամենից մոտն է հորիզոնին: 
Անցած տարվա նույն միջոցառմանը մոտ 5 անգամ ավելի քիչ մարդ էր մասնակցում: