Ամերիկացիները համացանցում 5 րոպե լռությամբ կհարգեն «Սենդի Հուկ» դպրոցի զոհերի հիշատակը

10:43 • 21.12.12

Ամերիկացիներն այսօր տեղի ժամանակով 9.30-ին (երևանյան ժամանակով 18.30-ին) համացանցում 5 րոպե լռությամբ կհարգեն «Սենդի Հուկ» տարրական դպրոցի զոհերի հիշատակը, հայտնում է Взгляд-ը։



Ավելի քան 100.000 կայքեր և անհատական էջեր 5 րոպե «կլռեն»՝ ի հիշատակ զոհերի։

Կայքերի գլխավոր էջերին, ինչպես նաև բլոգերում կհայտնվեն «Ազգային լռության րոպե» գրությամբ նկարներ։

 

Ակցիայի գաղափարը խոշոր գործարար Ռոն Քոնուեյինն է։  #momentforSandyHook հեշթեգի միջոցով ակցիային միանալու մասին են հայտարարել Huffington Post կայքը, Նյու Յորքի քաղաքապետ Մայք Բլումբերգը, երգչուհի Բրիթնի Սփիրսը, դերասաններ Թոմ Կրուզը, Ջեսիկա Բիլն ու Էվա Լոնգորիան։

 

Դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզան ներխուժել էր «Սենդի Հուկ» դպրոցն ու կրակ բացել. զովել է 28 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։