Ադելի Someone Like You երգը՝ 2012թ. գլխավոր կարաոկե-հիթ (տեսանյութեր)
Բրիտանացի հանրահայտ երգչուհի Ադելի Someone Like You երգը ճանաչվել է անցնող տարվա գլխավոր կարաոկե-հիթ։ Այս մասին հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքին, որն էլ հղում է կատարել խոշորագույն՝ «Լաքի վոյս» կարաոկե ծառայությանը։
Ինչպես պարզվել է, Ադելի նախորդ տարվա հիթը՝ «21» ալբոմից, մինչ այսօր չի կորցնում իր արդիականությունը կարաոկե ակումբներ հաճախողների շրջանում։
«Լաքի վոյս»-ի աշխատակիցների վերլուծության համաձայն՝ ավելի քան 3 մլն երգերից, որոնք ներկայացվել են ընկերության կայքում, օգտատերերի 7,4 տոկոսն ընտրել է հենց Someone Like You-ն։
Հնարավոր է՝ օգտատերերի ընտրությանը նպաստել է այն փաստը, որ սույն երգի համար Ադելն արժանացել է «Գրեմմի» մրցանակի։
Եռյակում են հայտնվել կանադացի երգչուհի Կառլի Ռեյ Ջեփսենի Call Me Maybe և անգլիական One Direction փոփ խմբի What Makes You Beautiful երգերը։
Տասնյակում ընդգրկվել են Ադելի ևս 2 գործ՝ Rolling In The Deep և Make You Feel My Love, ինչպես նաև Queen-ի Bohemian Rhapsody-ն, Ջոն Բոն Ջովիի Livin' On A Prayer, Journey ռոք խմբի Don't Stop Believing երգերը։










