27-ամյա ռուսաստանցին տրավմատիկ զենքից կրակել է շտապօգնության մեքենայի վրա

17:43 • 22.12.12

Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի բնակիչը տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել իր մեքենայի ընթացքին խանգարող շտապօգնության մեքենայի և բժիշկների ուղղությամբ, հայտնում է Life News-ը:

 

Ըստ ակամա թիրախ դարձած բժշկի՝ BMW-ի վարորդը զենքը ձեռքն է առել այն բանից հետո, երբ չի կարողացել անցնել նեղ ճանապարհային հատվածով, որտեղ բժիշկները եկել էին կանչով:


Կանչը, իր հերթին, շտապ է եղել,և բուժաշխատողները շտապել են: Իսկ վարորդը փորձել է նաև խոչընդոտել շտապօգնության մեքենայի շարժը:

 

BMW-ի ղեկին եղել է 27-ամյա Վասիլի Յա.-ն: Նա նախ ազդանշան է տվել, ապա կրակել օդ և շտապօգնության մեքենայի անվադողերին: Մինչ ոստիկանների վրա հասնելը չարագործը թաքնվել է, սակայն մեկ ժամ անց նրան հայտնաբերել են 2 աղջիկների ընկերակցությամբ:


Նրան սպառնում է տուգանք խուլիգանության համար: