Արգենտինայում անկարգությունների հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

10:25 • 22.12.12

Արգենտինայում երկօրյա անկարգությունների ընթացքում զոհվել է երկու մարդ, կան տասնյակ վիրավորներ, ձերբակալվել է 500 մարդ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Բախումները սկսվել էին հինգշաբթի՝ առողջարանային Սան Կառլոս դը Բարիլոչե քաղաքում, ապա հասել էին նաև այլ քաղաքներ և շարունակվել մայրաքաղաք Բուենոս Այրեսի մոտակայքում։

 

Իշխանությունները պնդում են, որ ոստիկանությունը որևէ կապ չունի անկարգությունների մասնակիցներից երկուսի մահվան հետ։
 

Բախումների ընթացքում վիրավորվել է առնվազն 18 ոստիկան։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ են կիրառվել։

 

Արգենտինայում երեկ «աշխարհի վերջով» պայմանավորված զանգվածային կողոպուտներ էին տեղի ունեցել։ Փողոց էին դուրս եկել բազմաթիվ մարդիկ՝ պահանջելով բարելավել սոցիալական օգնության ծավալները։

 

Արգենտիայի կառավարության ներկայացուցիչ Խուան Մանուել Աբալ Մեդինան կարծում է, որ վերջին օրերի իրադարձությունները քաղաքական ենթատեքստ ունեն և պատահաբար չեն համընկել 2001թ.-ի դեկտեմբերի 20-ի բուռն ցույցերի և անկարգությունների օրվա հետ։
 

Արգենտինայի իշխանությունները պնդում են, որ վերջին զանգվածային անկարգությունների հետևում կանգնած են արհմիությունների ընդդիմադիր ղեկավարները։