Բեռլինում հանցագործը պատանդ է վերցրել Deutsche Bank-ի աշխատակցին.նա վնասազերծվել է

10:14 • 22.12.12

Բեռլինում Deutsche Bank-ի մասնաճյուղերից մեկում անհայտ անձն ավելի քան 10 ժամ պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներից մեկին և պահանջել 1 մլն եվրո փրկագին, հակառակ դեպքում նա սպառնացել է պայթեցնել շենքը, հայտնում է Russia Today-ը։

 

Նա շենք է ներխուժել բանկի փակվելուց 10 րոպե առաջ։
 

Դեպքի վայր է ժամանել մոտ 300 ոստիկան, որոնք շրջափակել են ողջ թաղամասը։ Մոտակա գրասենյակներից և տներից տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու բնակիչները։

 

Ոստիկանության հետ երկար բանակցությունների արդյունքում ահաբեկիչը բաց է թողել աշխատակցին։ Այժմ հանցագործը գտնվում է ոստիկանությունում և այսօր կկանգնի դատարանի առաջ։

 

Հանցագործի ինքնության, ինչպես նաև արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։