Ղրղըզստանի գլխավոր տոնածառը տապալվել է ուժգին քամուց.«անմասն» չի մնացել նաև երկրի դրոշը
Ղրղըզստանի կենտրոնական տոնածառը, որը տեղադրված էր Բիշկեքի կենտրոնական հրապարակում, տապալվել է ուժգին քամուց։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այսօր առավոտյան համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է տապալվում երկրի ամենաբարձր տոնածառը։
Ամանորյա գեղեցկուհին Բիշքեկի քաղաքապետի կողմից ներկայացվել էր դեկտեմբերի 15-ին՝ տոնական միջոցառման ընթացքում։ Այն ուներ 23 մետր բարձրություն։
Քաղաքապետը խոստացել է առաջիկա երկու օրերին վերականգնել տոնածառը և տեղեկացրել, որ ուժգին քամուց պատռվել է նաև հանրապետության ամենամեծ դրոշը՝ նույն հրապարակում։










