Պակիստանում ողջ-ողջ վառել են Ղուրան պղծած մարդուն
Պակիստանում ծայրահեղականների ամբոխը ոստիկանների ձեռքից խլել է Ղուրանի պղծման համար մեղադրվող մարդուն և ողջ-ողջ վառել նրան, հայտնում է Эхо Москвы-ն: Մոտ 200 հոգի այլ մարդկանց աչքի առաջ կրակի է տվել կասկածյալին: Զոհը, որի անունը չի նշվում, իր հերթին մեղադրվում էր Ղուրան վառելու համար, հայտնում է Associated Press-ը:
Այս առնչությամբ 30 մարդ է ձերբակալվել երկրի հարավի Դադու քաղաքում: Ըստ Reuters-ի՝ ինքնադատաստանի զոհը ճանապարհորդ է եղել և գիշերելու համար ապաստանել է Սիթա գյուղի մզկիթում: Հաջորդ առավոտ մզկիթում մոխրացած Ղուրան էին հայտնաբերել: Անմիջապես կասկածել էին ճամփորդին, քանի որ ըստ հոգևորականների նա միայնակ էր եղել մզկիթում: Նրան ձերբակալել էին:
Ղուրանի պղծումը ծանր հանցագործություն է համարվում Պակիստանում, որի համար մահապատիժ է նախատեսված: 1990-ից ի վեր 53 մարդ է մահապատժի ենթարկվել այս մեղադրանքով:










