Քեմբրիջի համալսարանը համացանց է տեղադրել գիտությանը հայնտի հնությամբ 2-րդ ասվածաշնչյան ձեռագիրը

22:16 • 22.12.12

Քեմբրիջի համալսարանը իր թվային գրադարանում հրատարակել է Նեշի մագաղաթի կրկնօրինակը, որը համարվում է գիտությանը հայնտի հնությամբ 2-րդ ասվածաշնչյան ձեռագիրը: Բարձր որակով թվայնացված մագաղաթը, իր մեջ ներառում է Հին կտակարանի 10 պատվիրաններ և «Շմա Իսրայել»(«Լսիր, Իսրայել») աղոթքից հատվածներ, տեղեկացնում է Lenta.ru կայքը:


Նեշի մագաղաթը, որը թվագրվում է քրիստոնեական ժամակարջանից առաջ 2-րդ դարով, 1898թ. հայտնաբերվել է Եգիպտոսում: Մագաղաթի առաջին նկարագրությունը հրատարակել են 1903 թվականին: Այն համարվում էր հրեական ամենահին ձեռագիրը, մինչև 1947թ. Քումրանյան ձեռագրերի հայնտաբերումը, որոնք ավելի շատ հայտնի են Մեռյալ ծովի մագաղաթներ անվանումով: Այս ձեռագրերից ամենահները թվագրվում են ք.ա. 3-5-րդ դարերով:


Նեշի մագաղաթը իր անունը ստացել է բրիտանացի հնագետի պատվին, ով բրիտանական գրքավաճառից գնել էր այն` իր հրեական ձեռագրերի հավաքածուի համար: Իսրայելական JTA գործակալությունը նշում է, որ գրադարանի կայքում ներբեռնվել են նաև այլ աստվածաշնչյան հին ձեռագրեր`Կահիրեի գենիզներ, Բեզի կոդեքսները և Դիրյան գրքերը: