Դիլիջանում ավտոմեքենա է այրվել
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10։23-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Նիվեա» հյուրանոցի մոտ այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։37-ին, մարվել` 10։52-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Օրդինյանին պատկանող «ֆորդ» մակնիշի 25 ՕՕ 461 պետհամարանիշի ավտոմեքենան:










