Եգիպտական ընտրատեղամասերից մեկում մարդ է զոհվել վեճի հետևանքով. սահմանադրական հանրաքվեն շարունակվում է
Այսօր Եգիպտոսի ընտրատեղամասերում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Քենա նահանգում, որտեղ անց է կացվում երկրի նոր սահմանադրության հանրաքվեն: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել նահանգի գյուղերից մեկում հանրաքվեի թեժ ընթացքում: Վիճաբանությունը վեր է աճել կռվի՝ մահացու ելքով:
Սակայն ընդհանուր առմամբ, Եգիպտոսի 17 նահանգներում՝ 25,5 մլն բնակչության շրջանում, անցկացվող հանրաքվեն հանգիստ ընթացք ունի, չնայած առանձին միջադեպերին:
Այսօր ընտրողների ակտիվությունը նվազել է նախորդ շաբաթվա համեմատ: Արդեն իսկ որոշում է կայացվել հանրաքվեն երկարաձգել մինչև ժամը 23:00-ն՝ նախատեսվածից 4 ժամ ավելի երկար:
Աղբյուրը նկատում է, որ, ինչպես դեկտեմբերի 15-ին անցկացված հանրաքվեի առաջին փուլում, այժմ էլ առկա են բազմաթիվ խախտումներ:










