«Եվրատեսիլ 2013»-ին կմասնակցի 39 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը

11:47 • 22.12.12

Երեսունինը հեռարձակողներ հաստատել են, որ մասնակցելու են 2013թ.-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին, որը կկայանա մայիսի 14-ին, 16-ին և 18-ին։

 

Ինչպես տեղեկացնում է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքէջը, մրցույթին չմասնակցելու որոշում են կայացրել Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Թուրքիան և Սլովակիան, իսկ Հայաստանը մեկ տարվա ընդմիջումից հետո դարձյալ որոշել է մասնակցել։
 

Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Ալբանիան, Ավստրիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան։

 

«Եվրատեսիլ» երգի միջազգային 58-րդ մրցույթը կկայանա Շվեդիայի Մալմյո քաղաքում, քանի որ 2012թ.-ի մրցույթում հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ իր «Էյֆորիա» երգով։