Հնդկաստանում հազարավոր մարդիկ պահանջում են մահապատժի ենթարկել 23-ամյա աղջկան բռնաբարողների խմբին (տեսանյութ)
Նյու Դելիի ոստիկանությունը մահակներ, արցունքաբեր գազ և ջրի շիթեր է կիրառել՝ փորձելով ցրել նախագահական նստավայրի մոտ հավաքված բազմահազարանոց ցուցարարներին, տեղեկացնում է Гaзета-ն՝ Associated press-ին հղումով։
Ցուցարարները պահանջում են մահապատժի ենթարկել այն 5 մեղադրյալներին, ովքեր ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում խմբակային բռնաբարել են 23-ամյա աղջկան։
Նախօրեին իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են նրանց համար ցմահ ազատազրկում պահանջել։
Ցուցարարներից մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Ոստիկանության ուղղությամբ նույնպես քարեր են նետվել։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին։ Աղջիկն ընկերոջ հետ ավտոբուս էր նստել, որում գտնված տղամարդիկ մի քանի ժամ շարունակ բռնաբարել էին նրան։ Այժմ աղջիկը հիվանդանոցում է։










