Երևանում 17-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

17:16 • 22.12.12

Այսօր ժամը 15.30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ մոտ 20 տարեկան քաղաքացին Երևանի Սարալանջի պողոտայում` «Արագիլ» ռեստորանի մոտակայքում, փորձում է ինքնասպան լինել:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ քաղաքացին ցած է նետվել և մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Tert.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածը 17-ամյա աղջիկ է՝ Ջեմմա Բաբայան անուն-ազգանունով։ Նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ բազմաթիվ կոտրվածքներով, ունի գիտակցություն։

Այլ մանրամասներ աղջկա վիճակի մասին հիվանդանոցից հրաժարվեցին հայտնել՝ նշելով, որ դա «բժշկակական գաղտնիք» է։