«Ժառանգություն» համագումարին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չկան
Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Այստեղ են հավաքվել ոչ միայն կուսակցության վերնախավը, այլ նաև մի շարք ՀՀ քաղաքացիներ: Նշենք, որ քաղաքական այլ ուժի որևէ ներկայացուցիչ ներկա չէ «Ժառանգության համագումարին:
Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերահաստատելով նախագահական ընտրություններում իր առաջադրման մտադրությունները, լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախընտրական ծրագրի կարգախոսներն են՝ «Մեր ձեռքում է մեր ապագան», «Մեկ անգամ միասին», «Ազատ, անկախ, միացյալ»:
«Կարգախոսները շատ են, բայց գործը մեկ պետք է լինի մեկը: Մենք պետք է մեկ անգամ միասին գործենք ու երկիրը պետք է փոխենք: Այս անգամ ժողովրդի ճակատագիրը իր ձեռքը պետք է վերցնի ու հաղթանակ տանի: Մեր ազգային հարցերից է նաև հայ մարդուն իր պետականությունը վերադարձնելը»,- ասաց նա:
«Մենք բաց ենք բոլորի համար, բոլոր կուսակցությունների համար: Անհատական հրավեր ոչ մեկին չենք ուղարկել, այլ՝ հրապարակային ծանուցում ենք արել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշեք, որ համագումարի ընթացքն ուղեկցվում է երգերով:










