Մոսկվայում հաշմանդամ գործարարը, չնայած բազմաթիվ հրազենային վնասվածքներին, կարողացել է բռնել զինված գողին (տեսանյութ)

12:31 • 22.12.12

Մոսկվայի 41-ամյա բնակիչ Սերգեյ Լոբաչովը, ով ունի ընդամենը մեկ ձեռք, չնայած ստացած բազմաթիվ վնասվածքներին, կարողացել է բռնել բենզալցակայանում իրենից փողով լի պայուսակը գողանալ փորձող տղամարդուն։ Գործարարը, չնայած ստացած մի քանի հրազենային վնասվածքներին և մեջքի հատվածում դանակի հարվածին, չի նահանջել և նման վիճակում հետապնդել է հանցագործին, հայտնում է Life News-ը։


Հոլիվուդյան մարտարվեստ հիշեցնող այս պատմությունը տեղի է ունեցել ուրբաթ։ Լոբաչյովն իր Toyota ջիփով կանգնել է բենզալցակայանում։ Այդ պահին նրան է մոտեցել զինված տղամարդը։


Մեքենայից հանելով հաշմանդամ տղամարդուն՝ նա փորձել է գործարարից խլել 50.000 ռուբլի գումարով լի պայուսակը։ Սակայն հանդիպելով դիմադրության՝ հանցագործը 5 անգամ կրակել է նրա վրա և վերցնելով պայուսակը վազել ավտոտնակների ուղղությամբ, որտեղ նրան սպասել են «Ժիգուլի»-ով, սակայն նստել մեքենան նրան չի հաջողվել։

Լոբաչյովը նստել է իր մեքենան ու շտապել նրա ետևից։


Նա մեքենայով հարվածել է հանցագործին ու վազել դեպի հանցագործը։

 

Հանցագործը, ով ինչպես հետագայում է պարզվել՝ 23-ամյա Ռոման Կոցևն է, կրկին կրակ է բացել նրա ուղղությամբ։ Սակայն սա էլ չի կանգնեցրել տղամարդուն. նա խլել է հանցագործի զենքը։


Այդ ժամանակ գողը կիրառել է իր վերջին հնարավորությունը՝ դանակը։ Միջադեպի հետևանքով հիվանդանոցում են հայտնվել և հանցագործը, և տուժողը։

Ըստ բժիշկների՝ գործարարի վիճակը ծանր է։
 

Տեսանյութը՝ այստեղ։