ԼՂՀ-ում տրակտորով վթարի ենթարկված 25-ամյա երիտասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Գրհամ» կոչվող տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով տրակտորում գտնվող 25-ամյա Լևոն Ղռատյանը ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը։
Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն:










