Մարգարեթ Թեթչերը վիրահատության է ենթարկվել
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը վիրահատության է ենթարկվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքին։
Առկա տվյալների համաձայն՝ վիրաբուժական միջամտությունը պահանջվել է բարոնուհի Թեթչերի միզապարկի հետ կապված խնդրի պատճառով։
Նա վերականգնողական շրջան է անցնում բրիտանական հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան խնամում է դուստրը։
Հեռուստաալիքին լորդ Թիմ Բելը հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։
Նշվում է, որ 87-ամյա Թեթչերը կարող է դուրս գրվել հիվանդանոցից արդեն մի քանի օրից։










