Բարաք Օբաման ու նրա ընտանիքը Սուրբ Ծնունդը կնշեն Հավայիում
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ մեկնել է Հավայի նահանգ, որտեղ էլ կդիմավորի Սուրբ Ծնունդը։ Նրանց համար արդեն ավանդական է դարձել Սուրբ Ծնունդը Հոնոլուլուում դիմավորելը, որտեղ ծնվել և մեծացել է երկրի առաջնորդը, հայտնում է Вести-ն։
Սակայն նա, ըստ աղբյուրի, մեկնում է «անհանգիստ սրտով». դեռ անլուծելի է մնացել երկրի ներքին խնդիրներից մեկը՝ երկիրը գտնվում է «բյուջետային ճեղքվածքի» շեմին։
Վաշինգտոնից մեկնելիս նա Կոնգրեսի անդամներին կոչ է արել «միջոցառումների փաթեթ» պատրաստել, որոնք կկանխեն միջին դասի համար հարկերի բարձրացումը և կպահպանեն 2 մլն ամերիկացիների գործազրկության նպաստը։ Ըստ նախագահի՝ այս փաթեթը պետք է հիմք հանդիսանա տնտեսական աճի ուղղությամբ հետագա աշխատանքի և բյուջեի դեֆիցիտի կրճատման համար։










