Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ը շրջվել է և ընկել Աղստև գետը. վարորդի և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.07-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 57 ՏԼ 268 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ու ընկել Աղստև գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 50-ամյա Արամ Ղալումյանը և ուղևորներ 44-ամյա Նելլի Բաբաջանյանն ու 25-ամյա Լիաննա Մանուկյանը տեղափոխվել են Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության:










