Պակիստանում քաղաքական երթի ժամանակ գործել է մահապարտ ահաբեկիչը. վիրավորվել է նախարար, զոհվել՝ 11 մարդ
Պակիստանի հյուսիս-արևմուտքի Փեշավար քաղաքում այսօր մահապարտ ահաբեկիչը գործի է դրել ռումբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11, վիրավորել 25 մարդ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել քաղաքական երթի ժամանակ. հանրահավաքի է դուրս եկել շրջանի ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը՝ «Ավամիի ազգային կուսակցությունը»: Վերջինս ներկայացնում է պուշտունների շահերը:
Վիրավորների թվում է երկաթուղիների նախարար Հաջի Ղուլամ Ահադ Բիլուրը, որը այս կուսակցության առաջնորդներից է:
Ոստիկանությունը չի կասկածում, որ սա թալիբների ձեռքի գործն է:










