Բարաք Օբաման ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակել է սենատոր Ջոն Քերիին

00:12 • 22.12.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի արտաքին քաղաքականության ղեկավար է նշանակել Մասաչուսեթսից սենատոր Ջոն Քերիին: Այս մասին այսօր Սպիտակ տանը հատրարարել է անձամբ Օբաման, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ջոն Քերիին մինչ այս ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտերի նախագահն էր:

 

Ենթադրվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամիս կլքի պետծառայությունը:


Նա բազմիցս էր ցանկություն հայտնել նման կերպ վարվել՝ վկայակոչելով իր չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը:


Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի թեկնածությունը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից: Իսկ Սենատում և' Դեմոկրատական, և' Հանրապետական կուսակցությունների սենատորները, ավելի վաղ հայտարարել էին, որ գրեթե միաձայն պաշտպանում են Վիետնամի պատերազմի վետերան, 69-ամյա Քերիի թեկնածությունը: