Ոստիկանները վնասազերծել են ատրճանակով սպանության սպառնալիքներ տված անձին
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պաղոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի շենքի տակ գտնվող գրասենյակում մի տղամարդ հրազեն է պահել մեկ այլ քաղաքացու վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 29-ամյա Յուրի Առաքելյանը նույն օրը, ժամը17.45-ին, նշված գրասենյակում գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու:
«Վոլտրան» տեսակի գազային ատրճանակն առգրավված է։ Յու. Առաքելյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից։










