Տուլայում հարբած գողը քնել է հենց գողության վայրում
ՌԴ Տուլա քաղաքում իրավապահները պարզում են տեխնիկայի խանութներից մեկում անհաջող գողության հանգամանքները, որտեղ անվտանգության աշխատակիցները հայտնաբերել էին քնած գողի, հայտնում է Взгляд-ը։ ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծաայությունից հայտնել են, որ գիշերը ոստիկանություն է բերվել հարբած վիճակում գտնվող 29-ամյա մի երիտասարդ։
Պարզվել է, որ երիտասարդը վերադառնալիս է եղել կորպորատիվ երեկույթից։ Նա կոտրել է խանութի դուռը, ցուցափեղկից վերցրել տեխնիկայի մի մասը, սակայն տանել չի հասցրել՝ «աչքը կպել» է հենց խանութում։
Անհաջողակ գողին արթնացրել են դեպքի վայր ժամանած անվտանգության ապահովման կազմակերպության աշխատակիցները, որոնք էլ նրան հանձնել են ոստիկանությանը։
Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։










