Անցնող շաբաթվա լավագույն լուսանկարները՝ ըստ The Guardian-ի
Բրիտանական The Guardian պարբերականը, չխախտելով իր իսկ կողմից ձևավորած ավանդույթը, կիրակի օրը ներկացրել է արդեն ավարտին մոտեցող շաբաթվա ամենուշագրավ և գեղեցիկ պահերը՝ լուսանկարների տեսքով։
Ստորև ներկայացված ֆոտոշարքն արվել է աշխարհի ամենատարբեր մասերում և անդրադառնում է թե՛ հրատապ քաղաքական, թե՛ ժամանցային և թե՛ մշակությանին թեմաներին։
Հատկապես ուշագրավ են հրեա պարուհու ավազով հանրահայտ, գայթակղիչ պարը, հսկայական թրաձկանն ուսերին տանող սոմալիցի երիտասարդը, խիտ մառախուղի մեջ լուսավորվող Հյուսիսային Կորեայի 2 հանգուցյալ առաջնորդների հսկայական պատկերները, անսահման հուզմունքով իրենց հավաքականի՝ «Չելսի»- հետ հանդիպամանը հետևող բրազիլացի ֆուտբոլասերները, Մեծ Բրիտանիայի կառավարության և առաջին անգամ նրանց նիստին մասնակցած Էլիզաբեթ 2-րդի լուսանկարը, քարուքանդ եղած Հալեպի հոգեբուժարանում առանց սննդի և դեղորայքի մնացած հիվանդ ծերունին, «Սարդ մարդու»- հետ ինքնամոռաց խաղացող Բարաք Օբաման, ՆԱՍԱ-ի հրապարակած Սատուրն մոլորակի ապշեցուցիչ լուսանկարը և այլն։










