Կանադայի Օտարիո և Քվեբեկ շրջաններում ձյան փոթորիկի պատճառով առանց էլեկտրաէներգիա է մնացել 120 հազար շենք

11:45 • 23.12.12

Կանադայի Օտարիո և Քվեբեկ շրջաններում մոտավորապես 120 հազար շենք շաբաթ ձյան փոթորիկի պատճառով մնացել է առանց էլեկտրաէներգիա, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Մայրաքաղաքի շրջանում ձյան ծածկը կազմում է 44 սմ, իսկ Քվեբեկ քաղաքից դեպի հյուսիս՝ 63 սմ: Ըստ օդերևութաբանների տվյալների՝ Օտտավայում գերազանցվել է 1977թ. ռեկորդը, երբ ձյան հաստությունը հասել էր 30,4 սմ:


Ինչպես հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Մերիան Ոիլկինսոնը, ամբողջ ձնահավաք տեխնիկան՝ 400 մեքենա, դուրս է բերվել փողոց: Մայրաքաղաքում լույս կիրակի գիշերը՝ տեղի ժամանակով 01:00-ից մինչ 07:00 արգելվել է մեքենաների կայանումը՝ ճանապարհները ձնից մաքրելու համար:


«Մենք ոչ միայն տուգանքներ կնշանակենք խախտողներին, այլև կտարհանենք նրանց մեքենաները»,- զգուշացրել է Ոիլկինսոնը:


Քաղաքներում և գյուղական շրջաններում, որտեղ կտրվել են էլեկտրալարերը, տեղական իշխանությունները դիմել են բնակիչներին՝ համբերություն ցուցաբերել, մինչ վերանորոգման բրիգադները կփորձեն վերկանգնել լարերը:


«Շարունակվող ձյունը, ուժեղ քամին և սառնամանիքը դժվարացնում են աշխատանքը»,- նշել է «Հիդրո-Քվեբեկ» ընկերության ներկայացուցիչ Դենիել Շաբոն:


Ոստիկանությունը հայտնում է հարյուրավոր ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, այդ թվում՝ մահացու հետևանքով: