Երկրաշարժ Վրաստանի՝ սևծովյան ափերի մոտ, ցնցումները զգացվել են նաև Գյումրիում, Երևանում և այլ քաղաքներում (լրացված)

18:12 • 23.12.12

5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Սև ծովի՝ Վրաստանի առափնյա հատվածում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Փոթի քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկյան երկրաբանական ընկերության կայքը։ Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 17.32-ին։


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 18.7 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ըստ վրացական GHN գործակալության տվյալների՝ ցնցումները զգացվել են նաև Թբիլիսիում։


Tert.am-ի տեղեկություններով ցնցումները զգացվել են նաև Հայաստանի հյուսիսում՝ մասնավորապես Գյումրիում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մեկ այլ երկրաշարժ էլ գրանցվել էր Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում, որի ցնցումները զգացվել էին նաև Կապանում և Ջերմուկում։
 


18.17

ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7բալ։

ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Գյումրի, Վանաձոր, Տաշիր քաղաքներում 3 բալ, իսկ Երևանում 2-3 բալ ուժգնությամբ: