Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Կապանում և Ջերմուկում (լրացված)

11:17 • 23.12.12

Իրանի հյուսիսային-արևմտյան հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է իրանական Խոյ բնակավայրից 11 կմ դեպի հարավ-արևմուտք, ինչը բավական մոտ է նաև ՀՀ Արարատի մարզին և մասնավորապես Արարատ քաղաքաին, ինչի մասին նշված է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների կայքում։

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 10.38-ին։


Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 2.8 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքների մասին տեղեկատվություն առայժմ չկա։


 


11.57

Ի հավելումն, ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ։

ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Կապան և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։