Ղրղզստանում 25 երեխա մնացել է ձնահոսքի տակ. կա 2 զոհ
Ղրղստանի հարավ-արևմուտքում ձնահոսքի տակ է մնացել 25 դպրոցական: 2 երեխա մահացել են, մի քանիսը հոսպիտալացված են, տեղեկացնում է Газета.ru կայքը:
«Աղետը տեղի է ունեցել Օշյան նահանգի Կարա-Կուլջինյան նահանգում: Երեխաները սահիս են եղել սահնակներով և ձնահոսքի պատճառով 2 աղջիկ մահացել են, ևս 2 տղա տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը ներկայումս համարվում է ծանր»,- Ղրղզստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունն է մեջբերում Росбалт-ը:










