Մոնտի. կրկի՞ն Իտալիայի վարչապետ
Երեկ պաշտոնապես հրաժարական տված Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին չի բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը կրկին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար։ Այս հարցի վերաբերյալ իր վերջնական որոշումը Մոնտին կհայտարարի այսօր, տեղեկացնում է The Guardian-ը։
Եթե այնուամենայիվ նա առաջադրվելու որոշում կայանցնի, ապա դա շատ կթեժացնի և նույնիսկ, քաոսային մթնոլորտ կստեղծի նախընտրական մրցարշավի շուրջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, փետրվարի 24-ին կայանլիք ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և ձախակենտրոն ուժերի ներկայացուցիչ Պիեռ Լուիջի Բերսանին, ով, ըստ սոցհարցումների տվյալների, առաջատար դիրքում է։
Պարբերականն ընդգծում է, որ թե՛ Բեռլուսկոնին, թե՛ Բերսանին նախազգուշացրել են տեխնոկրատ Մոնտիին հրաժարվել փոքր , կենտրոնամետ ուժերի կուսակցություններով կոալիցիա ստեղծելու և առաջադրվելու մտքից, ինչը կարող է բազմաթիվ որոշիչ ձայներ տանել իրենցից։










