Մոսկվայում տղամարդու վրա են ընկել ֆուտբոլային դարպասները
Մոսկվայի մի բնակիչ տեղափոխվել է վերակենդանացման բաժին Լավոչկին փողոցում գտնվող «Դինամո» Սպորտային Պալատում մարզումներից հետո, հայտնում է Интерфакс-ը:
Ինչպես հայտնում է իրավապահ մարմինների աղբյուրը՝ շաբաթ երեկոյան տղամարդու վրա են ընկել ֆուտբոլային դարպասները:
«Ըստ նախնական տվյալների՝ 47-ամյա տղամարդը սիրողական խմբերի մարզումների ժամանակ որոշել է ձգում վարժություն կատարել դարպասների վրա: Չամրացված դարպասները չեն դիմացել ծանրությանը և ընկել են նրա վրա»,- նշել է աղբյուրը:
Բաց գանգ-ուղեղային վնասվածքով տուժածը հոսպիտալացվել է վերակենդանացման բաժին, նրա վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր:
Այժմ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:










