Յուրաքանչյուր տասներորդ հայտնի երաժիշտ երիտասարդ է մահանում. հետազոտություն
Հայտնի երաժիշտների շրջանում մահացությունը կազմում է մոտավորապես 10%, վստահեցնում են գիտնականները: Ընդ որում, մենակատարները մահանում են 2 անգամ հաճախ, քան նրանց գործընկերները, ովքեր հանդես են գալիս խմբում, հայտնում է Russia Today-ը:
Սակայն դա միակ վտանգը չէ, որը սպասվում է բոլոր նրանց, ովքեր բարձրացել են երաժշտական Օլիմպոսը:
Ըստ Լիվերպուլի Ջոն Մուրսի անվ. համալսարանի գիտնականների և Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության աշխատակիցների կատարած հետազոտությունների տվյալների՝ երաժիշտները և կատարողները կարող են ենթարկվել բարձր պրոֆեսիոնալ ռիսկի:
Շարքային քաղաքացիների համեմատ՝ հայտնի կատարողները 7 անգամ հաճախ են տառապում ալկոհոլային կախվածությունից և 12 անգամ հաճախ են փորձում ինքնասպանություն գործել: Չարորակ ուռուցքների և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը այս ոլորտի մարդկանց մոտ բարձր է գրեթե 2 անգամ:
Նման ենթադրություններ մասնագետներն արել են 1,5 հազար տարբեր ոճի և ուղղվածության հայտնի կատարողների կյանքը ուսումնասիրելուց հետո: Հետազոտությունն ընդգրկել է ԱՄՆ-ի և Եվրոպայի երաժշտական պատմության 50-ամյա շրջանը՝ 1956-2006թթ.:
Գիտնականները պարզել են, որ այդ ժամանակահատվածում կյանքից հեռացել է 137 երաժիշտ՝ ընդհանուր թվի 9,2%-ը, ինչը մահացության միջին ցուցանիշից բարձր է:
Եթե ուսումնասիրվեն այդ տվյալները ԱՄՆ-ի և Եվրոպայի համար առանձին, ապա ամերիկացի երաժիշտները մահանում են 2 անգամ ավելի հաճախ, քան իրենց եվրոպացի գործընկերները: Նաև հարկ է նշել, որ նրանք «ողջ մնալու» ավելի շատ հնարավորություններ ունեն խմբի կազմում, քան անհատական կարիերայի դեպքում:
Հետազոտության տվյալները հրապարակվել են BMJ Open գիտական ամսագրում:










