Արքայազն Հարին Աֆղանստանում հատուկ գործողության ժամանակ չեզոքացրել է «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարներից մեկին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Աֆղանստանի հարավային Գիլմենդ շրջանում իրականացված հատուկ գործողության ժամանակ չեզոքացրել է «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարներից մեկին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես պարզաբանել է այսօր «Սան օն Սանդի» պարբերականը, ղեկավարելով հարվածային «Ապաչ» ուղղաթիռը՝ 28-ամյա արքայազնը հարվածել է թիրախին «Հելֆայր» տեսակի հրթիռով: Նշվում է, որ հարված արդյունքում թիրախը ոչնչացվել է:










