Քաբուլում շուկայում տեղի ունեցած խոշոր հրդեհը ոչնչացրել է հարյուրավոր խանութներ և հանգեցրել է արժույթի բորսայի տարհանմանը

17:56 • 23.12.12

Աֆղանստանի մայրաքաղաքում այսօր խոշոր հրդեհը ոչնչացրել է հարյուրավոր խանութներ գործվածքների շուկայում և հանգեցրել է արժույթի բորսայի տարհանմանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, հրշեջներին ստիպված են եղել օգնել ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զինված ուժերի ծառայողները:


Հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է վաղ առավոտյան: Ամենահավանական վարկածը հրշեջները անվանել են կարճ միացումը: Հրդեհի պատճառով տարհանվել է երկրի խոշորագույն արժույթի բորսան, ինչպես նաև մոտակայքում գտնվող ոսկու շուկան:


Ըստ նախնական տվյալների՝ պատահարի արդյունքում, որը ոչնչացրել է առնվազն 600 խանութ, ոչ ոք չի տուժել: Շուկան գտնվում է նախագահական պալատից և Քաբուլի մի շարք կարևոր նախարարություններից մոտ 1 կմ հեռավորության վրա: