Սոմալիում ազատագրվել են 20 գերիներ

23:40 • 23.12.12

Սոմալիում գտնվող Պունտլենդ ինքնավար մարզի իշխանությունները հայտնել են, որ հաջողվել է ազատել 20 գերիների, ովքեր արդեն մոտ 3 տարի գտնվում էին ծովահենների մոտ, կիրակի օրը տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով BBC-ին:


Հայտարարվում է նաև պանամական MV Iceberg One նավի ազատման մասին` երկրի ծովային ուժերի կողմից:

 

Իշխանությունները հավաստում են, որ ազատված գերիների մոտ հայտնաբերվել են կտտանքների հետքեր: Գործողությունները սկսել են երկու շաբաթ առաջ, երբ անվտանգության ուժերը սպանել էին մի քանի ծովահենների, ովքեր փորձում էին զենք տեղափոխել դեպի նավը:


Սոմալիի անվտանգության ուժերը բավականին հազվադեպ են փորձեր ձեռնարկում գերիներին ազատելու համար, նշում է BBC-ին: