Սիրիայում օդային հարձակման հետևանքով բազմաթիվ զոհեր կան

20:38 • 23.12.12

Ավելի քան 100 մարդ զոհվել կամ վիրավորվել է Սիրիայի Համա նահանգի Խալֆայա քաղաքի հացի գործարանի վրա իրականացված օդային հարձակման հետևանքով, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով սիրիական ընդդիմության ակտիվիստների հայտարարությանը:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ հնարավոր է, որ զոհերի և վիրավորների թիվը աճի` հասնելով 200 մարդու: Սակայն դեռ հնարավոր չէ հստակ որոշել տուժածների քանակը:

 

Քաղաքը վերջերս է անցել ընդդիմության զինված խմբավորումների վերահսկողության տակ: