Թագուհին հիվանդության պատճառով չի մասնակցել ժամերգությանը

20:56 • 23.12.12

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը կիրակի օրը բաց է թողել  Սուրբ Ծննդից առաջ իրականացվող եկեղեցական ժամերգությունը` հիվանդության պատճառով, տեղեկացնում է Риа Новости-ն` հղում կատարելով Բուկինգհեմյան պալատի մամլո ծառայությանը:


Ծննդյան տոները արքայական ընտանիքը անցկացնում է Նորֆոլկ կոմսությունում գտնվող Սանդրիգեմ կալվածքում, որտեղ մասնակցում են տեղական Սուրբ Մագդալենայի եկեղեցական ժամերգություններին: Կիրակի օրը եկեղեցում է հայտնվել Ելիզավետա II-ի 91-ամյա ամուսին Էդինբուրգի դուքս Ֆիլիպը և նրանց երկու կրտսեր որդիներն իրենց ընտանիքներով:


«Թագուհին արդեն գրեթե ամբողջովին ապաքինվել է` հաղթահարելով մրսածության վերջին ախտանիշները: Մենք նախատեսում ենք, որ հաջորդ շաբաթ ամեն ինչ կընթանա ըստ մեր ծրագրերի»,- հայտարարել է թագավորական պալատի ներկայացուցիչը:


Թագուհին և նրա հարազատները ավանդաբար Սուրբ Ծննդյան օրը այցելում են Սանդրինգեմում առավոտները կայացող ծննդյան ժամերգությանը, որից հետո հավաքվում են կալվածքում` ճաշելու համար: