Բանկոկում, Toyota-ի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել
Խոշոր հրդեհ է բռնկվել այսօր երեկոյան Բանկոկի արվարձանում գտնվող Toyota-ի գործարանում: Հրդեհի պատճառած վնասն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար է գնահատվում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Նման խոշոր հրդեհի պատճառ է դարձել 20-մետրանոց վառելիքի պահեստարանի պայթյունը. թե ինչը կարող էր այդպիսի պայթյունի հանգեցնել, դեռևս անհայտ է:
Դեպքի վայրում ավելի քան 10 հրդեհաշիջման հաշվարկ է աշխատում:
Ներկայում կրակը հնարավոր է եղել տեղայնացնել, սպասվում է, որ առաջիկա ժամերին հնարավոր կլինի կրակը մարել:










