Ուկրաինուհին մերկացել է Բեյրութի օդնավավակայնում՝ ի նշան ծխելու արգելքի դեմ բողոքի

13:01 • 23.12.12

Ուկրաինուհի ուղևորը, ում անունը չի հրապարակվել, ցանկանալով իր զայրույթն արտահայտել բոլոր փակ հասարակական վայրերում ծխելու վրա դրված արգելքին, այլ տարբերակ չի գտել, քան մերկանալ Բեյրութի միջազգային օդանավակայանում, հայտնում է Al Arabiya-ն։


MTV կայքի փոխանցմամբ, ուկրաինուհին հանել է շորերը և բարձրացրել մի պաստառ, որը կոչ է անում վերացնել օդանավակայնում ծխելու արգելքը։ Արտասովոր միջադեպն առաջացարել է մյուս ուղևորների դժգոհությունը, իսկ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ շտապել են կարգի հրավիրել օրինազանց կնոջը։ Ականտեսների խոսքերով, կնոջը ձերբակալել են։

 

1 տարի առաջ Լիբանանում իրավական ուժ է ստացել նոր օրենք, համաձայն որի, հասարակական վայրերում ծխելու համար օրինախախտները տուգանվում են 90 դոլարով, իսկ սրճարանների և ռեստորանների տերերը, ովքեր թույլ են տալիս հաճախորդներին ծխել իրենց հաստատություններում, տուգանվում են 900-2700 դոլար։