Դիլիջանի թունելի մոտ ավտոմեքենան շրջվել է ձորը

09:39 • 24.12.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին` թունելի մոտ, ավտոմեքենա է շրջվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


ԱԻՆ–ից խոստանում են լրացուցիչ տեղեկություն տրամադրել: